News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կիսլովոդսկում  հուլիսի 21-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է մինչեւ 15 մարդ:Ինչպես հաղորդում է «Վեստին», զինված երիտասարդներն ընդհարվել են, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից երկուսը ճանապարհին մահացել են:

Հաղորդվում է, որ ծեծկռտուքի երեք մասնակից ձերբակալվել է: Իրավապահ մարմիններից «Ռոսիյսկայա գազետային» հայտնել են, որ կռվին մասնակցել են տարբեր ազգությունների մինչեւ 30 տարեկան երիտասարդներ: Պատճառը եղել է բջջային հեռախոսը, որը նրանցից մեկը փորձել է խլել մյուսից: Հետագայում կռվին միացել են նրանց ծանոթները:Փաստով հարուցվել է քրեական գործ: Մասնակիցների անունները, ազգային պատկանելությունը չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ