News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 22-ին հրդեհ է բռնկվել Իսակովի 52/4 շենքի թիվ 16 բնակարանում: Ինչպես հայտնեցին ԱԻ նախարարությունից, ահազանգն ստացվել է ժամը 12.59-ին, եւ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել 2005թ. ծնված Արսեն եւ 2008թ. ծնված Արտյոմ Սարգսյաններին, որոնք տեղափոխվել են «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատել:

Հրդեհը մարվել է ժամը 13.27-ին:  Բնակարանի խոհանոցում այրվել են էլեկտրական թեյնիկը, սեղանը եւ հատակը:

Տպել
Ամենաշատ