Ամերիկացի գիտնական Քեն Հեյվորսը մտադիր է գիտափորձի շրջանակում իրեն մահվան տանել, որպեսզի որոշ ժամանակ անց փորձի ուղեղի բջիջները կենդանացնել եւ օգտագործել ռոբոտի մարմնում:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Հարվարդի համալսարանի գիտնականն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում է նման գիտափորձի անցկացման հնարավորություն վրա: «Մենք փորձում ենք պահպանել ուղեղը, ապա բաժանել այն մի քանի մասի եւ օգտագործել ռոբոտի մարմնում: Դա իդեալական համակարգիչ կլինի` ստեղծված մարդկային ուղեղի հիման վրա»,-հայտարարել է նա:Հեյվորսը պատրաստ է հրաժեշտ տալ կյանքին` գիտության մեջ հեղափոխություն կատարելու համար: «Դա ավելի լավ է, քան չափազանց ծեր եւ հիվանդ լինելը»,-բացատրել է 41-ամյա գիտնականը: