News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի քաղաքաբնակ հայերը հազիվ թե համաձայնեն հաստատվել Հայաստանի գյուղերում: Այս մասին, այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Հայկ Քոչարյանը:

«Պաշտոնական Երեւանը պետք է սիրիահայերին առաջին հերթին դիտարկի իբրեւ Սիրիայի վաղվա օրինակելի քաղաքացիներ: Դա առաջին հերթին հենց սիրիահայերի շահերից է բխում», – նշել է նա:

Ըստ արաբագետ Սարո Սարոյանի` վերաբնակեցման ծրագրերի կազմակերպման դեպքում որոշիչ տեսակետը պետք է հայտնի անձամբ Սիրիայի հայ համայնքը: «Սիրիահայերի վերաբնակեցումը լավ որոշում կարող է դառնալ, սակայն պետք է հաշվի առնել Սիրիայում  բոլոր հայրենակիցների շահերը», – ավելացրել է նա:

Ըստ Հայկ Քոչարյանի` Սիրիահայ համայնքը միակարծիք չէ. Հայերի մեծամասնությունն այն իր երկիրն է համարում եւ չի ցանկանում հեռանալ այնտեղից, որտեղ ծնվել եւ մեծացել է: «Ֆեյսբուքյան խմբերում նույնիսկ հայտարարություններ են հրապարակվում. Զբաղվեք  ձեր Հայաստանով, իսկ մենք մեր հարցերը Սիրիայում կլուծենք: Կան նաեւ հայեր, որոնք պատրաստ են տեղափոխվել, սակայն պարտադիր չէ` Հայաստան. նույն հաջողությամբ նրանք կարող են մեկնել Եվրոպա եւ Ամերիկա», - նշել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ