News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Աշխարհում առաջին կին-օդաչուններից մեկը հուլիսի 24-ին կդառնար 115 տարեկան: Google համացանցային հսկայի տոնական doodle-ը այսօր նվիրված է 1937թ. շուրջերկրյա թռիչքի ընթացքում անհետ կորած կին օդաչու Ամելիա Էրհարթին:

Ավանդական լոգոտիպը փոխարինվել է Lockheed Vega մակնիշի փոքր ինքնաթիռի պատկերով, որով Էրհարթն առաջին անգամ միայնակ անդրատլանտյան չվերթ է իրագործել: Ինքնաթիռի կողամասում կանգնած է կին օդաչուն, իսկ դրա թեւերին Google ընկերության անվանումը կազմող տառերն են:

Ամելիա Էրհարթը ծնվել է 1887թ. հուլիսի 24-ին: Ուսանող տարիներին սկսելէ հետաքրքրվել թռչող սարքերով: Արդյունքում նա սկսել է օդաչուական դասընթացներ անցնել եւ մասնակցել է ժամանցային ավիաշոուների: 1921թ. Էրհարթը Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի արտոնագիր է ստացել`արտոնագրված օդաչուների շարքում 16-րդ կինը դառնալով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

1928թ. Էրհարթը դարձել է  անդրատլանտյան չվերթ կատարած առաջին կինը, սակայն` ուղեւորի կարգավիճակում: Բայց 1932թ. մայիսին նա իրագործեց իր գլխավոր ձեռքբերումը`միայնակ թռիչք Ատլանտիկայով: Դրանից հետո Էրհարթը փաստացի դարձավ աշխարհում ամենահայտնի կին օդաչուն:

1937թ. մայիսին Ամելիա Էրհարթը Lockheed Electra ինքնաթիռով շուրջերկրյա թռիչքի փորձ է ձեռնարկել: Սակայն հունիսին նրա հետ կապը կորել է, եւ աննախադեպ ծավալի որոնողական աշխատանքներ են սկսվել, որոնք, սակայն, ապարդյուն են մնացել: Էրհարթին գտնել այդպես էլ չի հաջողվել, եւ 1939թ. նա մահացած է հայտարարվել: 

2012թ. հուլիսի 3-ին Ամելիա Էրհարթի ինքնաթիռը որոնելու մեկնեց հատուկ փորձագիտական խումբ, որոնողական աշխատանքը տեւեց 26 օր: Խմբի ղեկավար Րիկ Գիլեպսին համոզմունք է հայտնել,  որ Էրհարթը եւ շտուրման Ֆրեդ Նունանը վերջին թռիչքի ժամանակ վայրէջք են կատարել ցամաքի անմարդաբնակ հատվածում եւ մահացել քաղցից կամ վայրէջքի ժամանակ ստացած վնասվածքներից:

Շատ փորձագետներ ենթադրում են, որ Lockheed Electra երկշարչժիչ ինքնաթիռն ընկել է բաց օվկիանոսը` վատնելով ողջ վառելիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ