News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը դժգոհ ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցների արձագանքից եւ ՀՀ որդեգրած քաղաքականությունից: Այս մասին նա նշեց այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, խնդիրը Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության մեջ է:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Սաֆարյանն ասաց, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունը» կարող է առաջադրել իր թեկնածուներին սկսած ավագանիներից, վերջացրած համայնքի ղեկավարներով, սակայն քանի որ կուսակցությունում այդ հարցի շուրջ քննարկում չի եղել, դեռեւս վերջնական որոշում չունեն մասնակցության վերաբերյալ:

Նա ընդգծեց, որ առաջիկայում նման քննարկում կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ