News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կշարունակի միջնորդական գործունեությունը հանուն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման եւ բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնագրի հասնելու համար: Այս մասին, այսօր` հուլիսի 24-ին, հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանը դրական առաջընթացի հույս ունի հակամարտության կարգավորման հարցում:

Ռուսաստանի խորհրդարանի խոսնակը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը եւ Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որոնց միջեւ հարյուր հազարավոր պայմանագրեր են ստորագրվել: Նա նաեւ նշել է, որ «100-ամյակներ շարունակ հայ-ռուսական հարաբերությունները եղբայրության օրինակ են եղել»:

Խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հնարավորության մասին, Նարիշկինը նշել է, որ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միությունը բաց է ԱՊՀ երկրների համար եւ քաղաքական կամքի առկայության եւ այլ երկրների պատրաստակամ լինելու դեպքում Հայաստանը, որն արդեն դիտորդի կարգավիճակ ունի ԵվԱզԷՍ-ում, կարող է դառնալ այդ միության անդամ:

Նա նշել է, որ առաջին քայլը կլինի ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի վավերացումը:

Նարիշկինի խոսքով, Միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը զուգընթաց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կկարգավորի աշխատանքային միգրացիայի պայմանները, ազդել ներդրումային քաղաքականության եւ այլ գործընթացների վրա:

«Մենք գիտենք, թե ինչ ուշադրություն է դարձվում Հայաստանի գիտական եւ քաղաքական շրջանակներում եվրասիական տնտեսական ինտեգրացիայի գործընթացների միանալու հնարավորությանը»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ