News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դերասանուհի Անժելա Սարգսյանն ինքն է տարածել իր պոռնոնկարները համացանցում, ինչից ինքը չի տուժել, դրանից տուժել է միայն Կարենը:  Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Արայանի մայրը՝ Մարինե Արայանը:

Նա մի շարք մանրամասներ ներկայացրեց միջադեպից: Այսպես, Մարինե Արայանի պատմելով, Անժելա Սարգսյանը ամենուր Կարենին ներկայացրել էր որպես իր թիկնապահ, իսկ արդեն նրանց հարաբերությունների խզման ժամանակ դերասանուհին հայտարարել է, թե Կարենն իրեն բռնաբարել է: Դրանից հետո Կարենը բազմաթիվ նամակներ է ստանում այդ մասին, եւ նա համացանցում տեղադրում է մի քանի նկար, որտեղ իրենք գրկախառնված են, շատ երջանիկ դեմքով, մինչեւ գոտկատեղը կիսամերկ: Նկարները հրապարակելու նպատակն, ըստ Մարինե Արայանի, այն է, որ մարդիկ տեսնեն՝ «արդյոք սա բռնաբարվածի՞ տեսք է»:

«Նկարները տեղադրելուց մի քանի րոպե անց Կարենը դրանք հանում է: «Այդ նկարը տեսնում է Անժելայի ընկերուհի-սիրուհին եւ ասում է, որ ձեր տկլոր նկարներն է Կարենը դրել համացանցում: Դրանից հետո Անժելան ամբողջ նկարները գցել է համացանց»,- ասաց Մարինե Արայանը: Նա նշեց, որ առայժմ չի նշի Անժելա Սարգսյանի ընկերուհի-սիրուհու անունը, բայց շեշտեց, որ  գուցեեւ նա հայտնի է: Նա նշեց, որ այդ նկարների տարածման հաջորդ օրերին Կարեն Արայանը շատ վատ վիճակում էր, 10 օր սենյակից դուրս չի եկել է:

Նրա խոսքով՝ Անժելա Սարգսյանի նման քայլի պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ Կարենը նրան հայտնել էր, որ պատրաստվում է նշանվել, ընտանիք կազմել: Կարեն Արայանի հետ առերեսման ժամանակ էլ, մոր խոսքով, Անժելա Սարգսյանն ասել է, թե «զատո Լիլիթդ մեռավ»: «Իրեն երեւի թվում էր, թե Քիմ Քարդաշյանի պես հայ ազգը կդնի գլխին ու ման կտա, կերդվի իր անունով»,-  ասաց նա:

Մարինե Արայանը նշեց, որ Անժելա Սարգսյանը միշտ ասում էր, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն իր «կռիշն» է: Համացանցում տարածված տեսանյութի հետ, որում նշվում է Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու՝ «Կյանքի խոսքի» հետ առնչության մասին, Կարեն Արայանի մայրը կապ չունի: Նա կասկածներ ունի, որ  Անժելայի թիկունքում կանգնած է մի չինովնիկ, ում Անժելան շանտաժի է ենթարկում,«գուցե մի օր էլ այդ չինովնիկի պոռնոնկարները հայտնվեն համացանցում, քանի որ նա մեծ սեր ունի նկարահանելու իր սեռական կյանքը,  իսկ եթե Կարենն իր թիկունքում ազդեցիկ մարդիկ ունենար, կալանքի մեջ չէր գտնվի»: 

Կարեն Արայանի մայրը դեպքից հետո չի տեսել Անժելա Սարգսյանին: Նա նշեց, որ եթե Անժելան այդպիսի բարոյական կին է, ինչպիսին իրեն ներկայացնում է, ապա ինչու է նկարները տարածվելու հաջորդ օրը դիմում մամուլին, որ ամբողջ հանրապետությունն իմանա այդ մասին, ինչու հենց անմիջապես չի դիմում վեցերորդ վարչություն, այլ բողոք է ներկայացնում  դեպքից հետո 16-րդ օրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարեն Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին եւ ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է հղել բանտից, որում մասնավորապես նշվում է «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների եւ ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել: Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին եւ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու եւ գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները եւ 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ եւ պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում:

Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ