News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Macomb Daily»-ի թոշակի անցած խմբագիր Միթչ Կեխեթյանի` նույն թերթում հրապարակված հոդվածը որոշակի կրճատումներով.

Լրագրողական իմ 52-ամյա աշխատանքի ընթացքում պատիվ եմ ունեցել լուսաբանել պատմական իրադարձություններ` տեղական նորություններից մինչեւ պետական եւ ազգային խնդիրներ:Ընտրված պաշտոնատար անձանցից, թե դեմոկրատներից, թե հանրապետականներից, շատերը երբեք չէին տատանվում  հանդես գալ 1915 – 1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանչման օգտին:Միչիգանից սենատոր Կարլ Լեւինը ապրիլին ԱՄՆ սենատում արված հուզիչ հայտարարության մեջ ամերիկյան ժողովրդին հիշեցնում էր, որ երբեք չպետք է մոռանանք «հայերի նկատմամբ իրականցված ցեղասպանությունը»:

Առաջին անգամ չէր, որ Լեւինը բացահայտ դիմում էր Հայոց ցեղասպանության ճանչման կոչով: Իր կարիերայի ընթացքում սենատորը հանդես է եկել հայկական հարցի օգտին` կոչ անելով արդարության: Այս տարի սենատորն առանձնակի հարգանք ցուցաբերեց ձեր խոնարհ ծառայի նկատմամբ` ցեղասպանությունը ժխտողներին առաջարկելով կարդալ իմ հրապարակված հուշերը:Դրանից անմիջապես հետո ես սենատորին ուղարկեցի իմ հուշերի օրինակը, նա ինձ պատասխանեց ջերմ անձնական նամակով այն մասին, որ հիշողությունները «համոզիչ, հուզիչ, ազնիվ տուրք են ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակին»:

Սենատում իր ելույթում Լեւինն ասել էր. «պատմական տվյալները հստակ ու անվիճելի են: Ես խնդրում եմ բոլորին, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության իրողությունը, ընթերցել դեթրոյթցի Միթչ Կեխեթյանի «Երկրի հսկաները» հուզիչ հուշերը եւ ողբերգության ժամանակ նրա ընտանիքի անդամների ճակատագրերի որոնումները»:«Երկրի հսկաները» գրքում ես կենտրոնացել էի 1969թ, հորաքրոջս` Փառանձեմի որոնումների վրա` ճանապարհորդելով Արեւմտյան Հայաստանի Սեբաստիա, Էրզինջան, Էրզրում, Բիթլիս, Խարբերդ, Մալաթիա քաղքներով եւ ալցելելով պատմական Վանա լիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ