News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Քրիս Համֆրիսի հետ ամուսնալուծության գործընթացն ավելի երկար է տեւում, քան նախատեսում էր Քարդաշյանը, սակայն երբ այն ավարտվի, նա կարող է նորից նշանվել: Այս մասին հաղորդում է «HollywoodNews.com»-ը` վկայակոչելով RadarOnline-ը:

Ներկայումս լուրեր են շրջում, որ Քանյե Ուեսթն արդեն նախատեսում է ամուսնության առաջարկություն անել Քիմին, երբ նա ավարտի ամուսնալուծության գործընթացը:

Քանյեն, ենթադրաբար, արդեն պատրաստում է ամուսնական մատանին, որի վրա կլինեն ադամանդներ ու ռուբիններ, որը ժամանակին պատկանել է Քանյեի հանգուցյալ մորը:

Հաղորդվում է, որ նա ցանկանում է օգտագործել մոր թանկարժեք զարդերը, որովհետեւ զգում է, որ գտել է մի մարդու, ով իր համար նույնքան արժեք ունի, որքան իր մայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ