News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հուլիսի 26-ին, աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 27-ին Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաեւ Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ երկրորդի անունից տրվող ընդունելությանը:

Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ