News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է հանձնվել  «Կայուն լույս» ծրագրին մասնակցելու համար, որի շրջանակում բնակչությանը եւ կազմակերպություններին հատկացվել էին շուրջ 23 էներգախնայող լամպեր:

Կալդերոնը վկայականն ստացել է Մեխիկոյի զբոսայգիներից մեկում հանդիսավոր արարողության ընթացքում: «Մեքսիկացիները շատ հպարտ են, որ էներգախնայման մեր ծրագիրը էներգախնայող լամպերի շնորհիվ ճանաչվել է աշխարհում ամենածավալունը», - հայտարարել է պետության ղեկավարը:

Նրա խոսքով` ծրագրի իրականացման հաջորդ փուլը կդառնա եւս 7  միլիոն նման լամպերի բաշխումը, իսկ անվճար տեղադրված լուսային էներգախնայող սարքերի ընդհանուր թիվը առաջիկայում Մեքսիկայում կավելանա մինչեւ 46-50 միլիոնով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Կալդերոնը հաշվարկել է, որ այդկերպ ամեն երրորդ մեքսիկական ընտանիքը լիակատար անցում կկատարի էներգախնայող լամպերին:

Մասնագետների կանխատեսումներով` ծրագրի ավարտից  հետո Մեքսիկային կհաջողվի խոշոր Կամպեչե նահանգի էլեկտրաէներգիայի սպառման կես տարվա կարիքների չափով էներգիա խնայել, իսկ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները կնվազեն 1,4 միլիոն տոննայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ