News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցի դեմ բողոքող արգենտինահայերի ներկայացուցիչներին հաջողվել է անձամբ իրենց բողոքը հայտնել Արգենտինայի ներքին առեւտրի գծով պետքարտուղար Գիլյերմո Մորենոյին:

Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան առջեւ շրջապատելով Մորենոյին` ցուցարարները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի հետ առեւտրային եւ քաղաքական սերտ կապերի առնչությամբ, հաղորդում է «Diario Armenia»-ն:

Ըստ  հրապարակման` նա լսել է ցուցարարներին եւ հրավիրել իր գրասենյակ:

Մասնակիցների ձեռքին եղել են Ադրբեջանին ռասիզմի, ազգայնականության, այլատյացության, Սումգայիթում եւ Բաքվում հայերի կոտորած կազմակերպելու մեջ մեղադրող պաստառներ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` արտգործնախարար Էլմար Մամեդյարովն Արգենտինայում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների  հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ