News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 30-ին կայցելի Փարիզ: Նրան կընդունի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների  գործերով  նախարար-պատվիրակ Էլեն Կոնվեյ Մուրեի  ներկայությամբ:

Ինչպես հայտնում է Ֆրանսիայի արտգործնախարարության կայքը, նախարարները կքննարկեն  Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ «վստահելի քաղաքական հարաբերությունները»  եւ տնտեսական կապերը: Նրանք նաեւ կամփոփեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ բանակցությունների արդյունքները, որտեղ Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին համանախագահող երկիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ