News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հայտարարության մեջ հստակ ուղերձ չկա այն մասին, թե Հայաստանը որոշել է մտնել Եվրասիական միություն, այդ արտահայտությունը նույն կերպ կարելի է մեկնաբանել հակառակ իմաստով:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Նարիշկինի այն հայտարարությունը, թե «Հայաստանի իշխանություններն ուշադիր հետեւում են Եվրասիական ծրագրի զարգացմանը` ձգտելով որոշել այնտեղ իրենց տեղը` հասկանալով, որ դա հեռանկարային ուդղություն է»:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը հնարավոր է մեկ պայմանի դեպքում. «Հաշվի առնելով, որ Հայաստանը աշխարհագրական, աշխարհաքաղաքական եւ հաղորդակացական առումներով Եվրասիական միությունից  բաժանված է Վրաստանով եւ Ադրբեջանով, ապա Եվրասիական միություն Հայաստանի մուտքը կարող է միայն արդարացված լինել Ռուսաստանի կողմից միլիարդավոր դոտացիաներով: Պատրաստ են դրան կամ ցանկանում են դա Մոսկվայում, դժվար է ասել»:

Ինչ վերաբերում է քաղաքական ինտեգրացիային, ապա Մինասյանի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ առանց այդ էլ բավականին լուրջ ռազմաքաղաքական կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ է: «Վստահ չեմ, որ Ռուսաստանի տնտեսական հնարավորությունների պարագայում, Եվրասիական միությունը կարող է հեռուն գնալ, քան ներկայումս գոյություն ունեցող ինտեգրացիոն միությունները»,-եզրափակեց Մինասյանը:

Նշենք, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 23 –ին  հայտարարել է, որ  Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են Հայաստան- ԵվրԱզԷՍ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ