News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սիիրթ նահանգում (Սղերթ) Էրուհի շրջանում թուրքական իշխանությունների կողմից իրականացված հերթական վանդալիզմին են անդրադարձել արտասահմանում ապրող մի շարք հայեր՝ կոչ անելով թուրքական իշխանություններին վերջ դնել այլ մշակույթների, հավատքների հանդեպ անհարգալից եւ սարսափելի քայլերին:

Նադյա Ույգունի գլխավորությամբ արած կոչի մեջ արտասահմանում ապրող հայերը արձագանքել են օրեր առաջ Սիիրթ նահանգի քրդական Խերթ գյուղի մոտակայքում գտնվող հայկական գերեզմանի ավերման եւ մահացած հայերի ոսկորները շուրջ բոլորը ցաք ու ցրիվ անելուն:

Հայտարարության մեջ հիշատակվել է հիշյալ զազրելի դեպքի կապակցությամբ արտասահմանյան մամուլի արձագանքը, որտեղ կոչ էր արվել. «Մի գնացեք Թուրքիա, հայերի ոսկորները կտրորեք»:

«Այդ ամենը մշակույթների, հավատքների եւ մահացածների հանդեպ մեծ անարգանք եւ սարսափելի արարք է: Խնդրում ենք անել անհրաժեշտը՝ վերջ դնելու այդ անմարդկային գործողություններին»,-նշվել է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները պահանջել են հայտնել, թե ով է այդ ամենը թույլ տվել կամ աչք փակել դրա վրա՝ պահանջելով ավերված գերեզմանը վերականգնել եւ պահպանել:

Նշենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հայտնե; էր, որ Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհի շրջանում նոր ճանապարհ կառուցելու համար քանդվել է հայկական գերեզմանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ