News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Google համացանցային ընկերությունը հուլիսի 28-ին իր գլխավոր էջում մարզական  doodle է տեղադել` նվիրված Լոնդոնում անցկացվող Օլիմպիադա-2012-ին: Ընկերությունը մտադիր է Օլիմպիադայի մասին հիշեցնել ամեն օր` մինչեւ դրա ավարտը;

Նոր լոգոտիպը նվիրված է նետաձգությանը. հենց այս մարզաձեւում են խաղարկվում օլիմպիական առաջին մեդալները: Պատկերում երեւում է աղեղ, որը նշան է բռնել Google-ի լոգոտիպի «օ» տառին տեղակայված խնձորին:

Ինչպես հայտնում է  «Սովետսկի սպորտը», նետաձգությունից արդեն առաջին համաշխարհային ռեկորդն է սահմանվել. հարավկորեացի Դոն Հյուն Հիմը հաղթել է 699 միավորով: Նետաձիգը պաշտոնապես կույր է համարվում: Նրա մի աչքը տեսնում է 20 տոկոսով, մյուսը` 10: Հարավկորեացին թիրախը տարբերում է միայն գույներով:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Google-ը տեղադրել էր մարզական գլխավոր միջոցառման բացման արարողությանը նվիրված doodle, որի վրա պատկերված էին տարբեր երկրների մարզիկներ` պատրաստ պայքարելու ֆուտբոլ, լող,  թեթեւ աթլետիկա, սուսերամարտ, բասկետբոլ մարզաձեւերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ