News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այգեշատ գյուղում հարսը սկեսրայրի հայհոյանքների պատճառով է բահով հարվածել նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Այգեշատի բնակիչները: Միաժամանակ նշեցին, որ հարսը շատ գեղեցիկ եւ կիրթ կին է եւ արժանապատվությունից ելնելով է պահի տակ գնացել այդ քայլին: Վերջինիս ամուսնուն էլ գյուղացիները որպես շատ համեստ անձնավորություն բնութագրեցին եւ նշեցին, որ այժմ գտնվում է արտագնա աշխատանքում:

Գյուղացիների  պատմելով` սկեսրայրը ժամանակին գյուղում բարձր պաշտոններ է զբաղեցրել, բայց սիրում է հայհոյել, ինչի արդյունքում հաճախ են անախորժություններ ծագում: Ներկայումս հարսը ապրում է սկերայրի եւ սկեսուրի հետ միասին:

Այգեշատի գյուղապետ  Ռոբերտ Հովսեփյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը` նշելով, որ հարսին եւ սկեսրայրին իր մոտ է հրավիրել, սակայն դեռ չեն այցելել իրեն, որ հասկանա, թե ինչն էր պատճառը:

«Բայց, որ  մեկի տանը կռիվ չի՞ լինում:Ոչ պետք ա մեկին  գցել մյուսին պաշտպանել, ոչ էլ հակառակը: Հիմա հանգիստ մի տան մեջ ապրում են»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ոտքի վնասվածքով տեղի պոլիկլինիկա է տեղափոխվել Այգեշատ գյուղի բնակիչ 87-ամյա մի տղամարդ: Վերջինս հայտարարել է, թե նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ հարսը բահով հարվածել է իրեն: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել էին տեղեկությունը եւ տեղեկացրել, որ հարսը ստորագրությամբ ազատ է արձակվել , իսկ տուժողին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Հետաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ