News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկու-երեք տարուց ավտոմեքենաների տարբեր համակարգերը հնարավոր կլինի կառավարել ժեստերի եւ միմիկաների միջոցով՝ ճանապարհից չշեղվելով: Նման համակարգը մշակել են Harman ընկերության ինժեներները: Նորույթն աշխատում է ինֆրակարմիր ցուցիչի օգնությամբ, որը տեղակայվում է ղեկավարման վահանակին եւ հետեւում վարորդի գործողություններին: Այդ տվյալները փոխանցվում են համակարգչին, որը մարդու շարժումները հարաբերակցում է հարկավոր հրահանգների հետ, գրում է The Daily Mail թերթը:

Համակարգը կարելի է այնպես կարգավորել, որ, օրինակ, աչքի թարթումը կարող է միացնել կամ անջատել ռադիոն: Գլխի շարժումները կարելի է կապել օրինակ ձայնի բարձրացման կամ իջեցման հետ, իսկ ղեկին մատներով թխկացնելը` ռադիոալիքը փոխելու:  Հեռախոսը բարձրացնելու ժեստը ակտիվացնում է բջջային հեռախոսը, անհրաժեշտ համարը հավաքելու համար անհրաժեշտ է միայն արտաբերել հեռախոսագրքույում նշված  բաժանորդի անունը: Ըստ համակարգը ստեղծողների` համակարգիչը կարող է պատահական ժեստերը տարբերակել նպատակայիններից:

Harman-ի մասնագետները մտադիր են ժեստերի համընդհանուր համակարգ ստեղծել` հաշվի առնելով ղեկին գտնվելու ազգային առանձնահատկությունները, որը բնորոշ կլինի տարբեր երկրների վարորդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ