News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում նվազել են ապօրինի սահմանահատման դեպքերը: Ինչպես հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2010 թ-ին 42 քրեական գործ է քննվել ապօրինի սահմանահատման փաստով եւ եւս  5 գործ, որոնք չեն ավարտվել 2009թ-ին` ընդհանուր առմամբ 75 անձանց նկատմամբ:

Այդ գործերից 16-ը վերաբերել է Հայաստանից  ապօրինի դուրս գալուն, 31 գործ` ապօրինի երկիր մուտք գործելուն: 75 սահմանախախտներից 49-ը օտարերկրյա պետությունների` Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի, Կոնգոյի քաղաքացիներ են, անգամ կան քաղաքացիություն չունեցող երկու անձինք: Կալանավորվածների 80%-ը 25-45 տարեկան գործազուրկներ են. Հայաստանից ապօրինի դուրս գալու 16 դեպքերից 5-ը եղել է դեպի Վրաստան, 1-ը` Ադրբեջան, 4-ը` Ռուսաստան, մեկական Չեխիա եւ Թուրքիա, երկուսի դեպքում պարզ չէ, թե ուր են ցանկացել մեկնել:

Հայաստան ապօրինի մուտք գործելու 31 դեպքից 16-ը եղել է ՌԴ կողմից, 6-ը` Վրաստանից, 2-ը` Թուրքիայից, մեկական` Ուկրաինայից, Իրանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նախիջեւանից եւ Բելգիայից:

2011թ-ին արձանագրվել է ապօրինի սահմանահատման 72 դեպք: Այդ դեպքերից 21-ով՝ 24 անձի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 21-ով: 57 անձի վերաբերյալ 51 նյութով քրեական գործի հարուցումը մերժվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ