News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Ալիվորյան եղբայրների գործը հասնեի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիվորյանների փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը:

Նրա խոսքով` ներկայումս ակտիվ հետաքննություն է իրականացվում  այս տարվա ապրիլի 26-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորվածների նկատմամբ բռնության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, 2011 թ. հունիսի 5-ի գիշերը Պետերբուրգի «Նատալի» սրճարանում կռվի ժամանակ վիրավորվել է 22-ամյա Ֆարիդ Նահմետովը: Կատարվածի անհեթեթութունն այն է, որ ինքը` տուժածը, պնդում էր, որ կասկածում են սխալ մարդու, իսկ ոստիկանությունն Ալիվորյանի «խոտովանություններից» բացի, այլ ապացույցներ չուներ: Կռվից հետո մյուս օրը` հունիսի 6-ին, գործ էր հարուցվել անհայտ անձի նկատմամբ: Եվ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Գեւորգն ու նրա եղբայր Գագիկը:Ինչպես հաղորդել էր Զոհրաբ Գաբրիելյանը, երիտասարդներին անարգում էին եւ, բռնաբարության սպառնալիքով, ստիպել են «խոստովանական» ցուցմունքներ գրել: Այնուհետեւ Գարիկին բաց են թողել, եւ նա ստացել է վկայի կարգավիճակ: Վկային ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ չբացեցին` եղելությունը ձեւակերպելով որպես «դիմադրություն` ձերբակալման ժամանակ»:Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ էր արձակվել հայ համայնքի երեւելի ներկայացուցիչներից մեկի երաշխիքով: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է` անմեղության հիման վրա:

Միջադեպն ընկել է ստուգումների «գլոբալ ծրագրի տակ», որը սկսվել է Կազանի ոստիկանությունում 52-ամյա տղամարդու սպանությունից հետո:Պաշտոնեական դիրքի չարաշահման գործը քննվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Սանկտ Պետերբուրգի բաժնի կողմից:

Զոհրաբ Գաբրիելյանի խոսքով` քննիչն արդեն վերցրել է բոլոր բժշկական տեղեկանքները, որոնք վերաբերում են Ալիվորյաններին հասցված մարմնական վնասվածքներին:

Փաստաբանը նշեց, որ  ներկայումս աշխատանքներ են իրականացվում Ալիվորյան եղբայրների հարցաքննությունը Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ: Հանցագործություն կատարելու փաստը հաստատված է: Գործն անգամ փոխանցվել է ուրիշ շրջան` Ֆրունզեից Վասիլեօստրովսկի: Ճշտվել են կասկածյալների ազգանունները: Արդեն ստուգվում է շատ այլ տուժածներից ստացված հայտերի փաստերին նրանց առնչությունը: Բողոքները նամանտիպ են` ամենաթողություն, ծառայողական լիազորությունների գերազանցում:

«Հույս ունեմ, որ արդարությունը կհաղթանկի: Ես իմ կողմից պատրաստ եմ աջակցել նրանց»,-նշեց փաստաբանը` ավելացնելով, որ Ալիվորյան եղբայրները չեն ձգտում իրենց վիրավորղներին զրկել ազատությունից:

Գաբրիելյանի խոսքով`  փոխհատուցման չափը 1 մլն ռուբլի է:  Եթե մեղքն ապացուցվի, հնարավոր պատիժը կարող է լինել մինչեւ 12 տարի ազատազրկումը. «Սակայն լինենք իրատես. եթե հաստատվեն շատ էպիզոդներ,  ապա մեղավորները կազատազրկվեն մինչեւ  5-6 տարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ