News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շարունակում է կապի մեջ մնալ Սիրիայի հայ համայնքի հոգեւոր պատասխանատուների հետ եւ հետեւել նրանց աշխատանքներին, այդ մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունը:

Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ, տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին, վեհափառը գումար է հատկացրել Ազգային Առաջնորդարանին` սննդի եւ այլ անհրաժեշտ կարիքների համար:

Նա կարեւորել է Սիրիայի հայ համայնքի գործնականապես նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը:

«Միջին Արեւելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաեւ Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները»,- ասել է Վեհափառը:

Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ