News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը  որոշակի կրճատումներով ներկայացնում է Նանոր Բարսումյանի` «The Armenian Weekly»-ում հրապարկված հոդվածը.

Վերջին շրջանում, երբ բռնությունը շարունակում է  մոլեգնել Սիրիայում, Հայաստանում տարբեր քայլեր են ձեռնարկվել հայ համայնքի բավականին անորշ իրավիճակի լուծման համար:

Հայաստան ներգաղթի խնդիրն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարելի էր պատկերացնել: Առաջինը` շատերը համայնքում պատրաստ չեն լքել երկիրը, քանի որ Սիրիան իրենց տունն են համարում:  Սիրիայի անշարժ գույքի շուկան ներկայումս լավ վիճակում չէ, եւ Հայաստանում ապրելու համար ֆինանսական ապահովվածության առումով  նրանց համար եւս դժվար կլինի:

Միչիգան- Դիրբորնի նահանգի համալսարանի պատմաբան Արա Սանջյանը կարծում է, որ ողջ աշխարհի հայերը պետք է բարոյական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերեն սիրիահայերին, «հատկապես որ աշնանը դպրոցներում կվերականգնվեն պարապմունքերը»: Հայ օգնության ընկերությունն արդեն հիմնադրամ է ստեղծել սիրիահայ դպրոցների աջակցության համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության ջանքերին, ապա Սանջյանը կարծում է, որ թեեւ պաշտոնյաների մտադրությունները դրական են, սակայն նրանք լավ չեն պատկերացնում սփյուռքի խնդիրները, եւ դա ինչ-որ չափով խոչընդոտ է դառնում: Հայաստանի կառավարությունը շատ քիչ բան կարող է անել Սիրիայում իրավիճակի, ինչպես նաեւ Հայաստանի թույլ տնտեսության պատճառով եւ, ինչն ավելի կարեւոր է, նաեւ այն պատճառով, որ պաշտոնյաները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները սակավ գիտելիքներ ունեն սփյուռքի կյանքի իրողությունների մասին: Հուսով եմ, որ սիրիական ճգնաժամից հետո Հայաստանի գիտական շրջանակների, ԶԼՄ-ների կողմից ավելի շատ ջանքեր կգործադրվեն սփյուռքի ուսումնասիրման համար»,-ասել է նա:

Սանջյանի խոսքով` սիրիահայ համայնքի մեծ մասը, ներառյալ ղեկավարությունը, կարծես թե հույս են կապում Ասադի կառավարության հաղթանակի հետ` մտահոգվելով ապագայի անորոշությունից:

Նշենք, որ Սիրայում բնակվում է 60–70 հազ. հայ, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 0,5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ