News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մասին նույն բանն են ասում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքով, մեկը հանգստացնում է հայերին, մյուսը` թուրքերին:

«Իրականում Ֆրանսիայում այսօր բավական բարդ իրավիճակ է այդ հարցում: Բարձրագույն ղեկավարությունը փորձում է ճկունություն ցուցաբերել` չնեղացնելով ոչ մի, ոչ մյուս կողմին: Մի կողմից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում է կատարել խոստումը եւ ներկայացնել օրինագիծը, մյուս կողմից էլ միտված է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը»,- նշել է Չոբոյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ տվյալ պահին այդ օրինագիծն անցնում է մշակման փուլ: Ընդ որում, Չոբոյանն ասել է, թե փաստաթղթի դետալներն անհայտ են: «Օլանդը հստակ հասկացրել է, որ նոր օրինագծի տեքստը նման չի լինելու նախկինին: Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ օրինագիծը չի լինի այն, ինչ ուզում են Ֆրանսիայի հայերը»,- ասել է նա:

Հիլդա Չոբոյանը ենթադրում է, որ Ֆրանսիայի իշխանությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կփորձեն երկխոսություն նախաձեռնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը թույլ կտա Ֆրանսիային զերծ մնալ կոշտ դիրքորոշում ունենալու անհրաժեշտությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ