News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բահրեյնի արքայազնը հարբել է եւ դեբոշ է սարքել British Airways ավիաընկերության BA125 չվերթի օդանավում:Ինչպես հաղորդում է  «The Sun»-ը, միայն ոստիկանության միջամտությամբ է հնարավոր եղել կանխել  արքայազնի եւ օդաչուի միջեւ կռիվը:

28-ամյա արքայազնը ուժեղ հարբած է եղել, նա դժգոհել է  ուղեւորների սպասարկման մակարդակից եւ  փորձել մտնել օդաչուների խցիկը:Արքայազնին, որի անունը չի հրապարակվում, հանգստացրել են միայն ոստիկանները, որոնք սպառնացել են էլեկտրաշոկով: Արդյունքում նա տարվել է  Լոնդոնի օդանավակայանի ոստիկանական բաժանմունք, որտեղ վերցրել են մատնահետքենրը, ԴՆԹ նմուշը, լուսնակարել են արխիվի համար, որից հետո բաց են թողել գրավի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ