News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Լատվիական Յուրմալա քաղաքում ավարտվել է փոփ երաժշտության երիտասարդ կատարողների 11-րդ միջազգային «Նոր ալիք-2012» մրցույթը: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն առաջատարների եռյակում չի հայտնվել: 

Գլխավոր մրցանակը` 50 հազար եվրոն, հասել է մրցույթի հաղթող, ռուսաստանցի երգչուհի, Niloo-ին:

30 հազար եվրոն ստացել է Իտալիայից Կոնստանցո դել Պինտոն, որը երկրորդ տեղն է զբաղեցրել: 20 հազար եվրոն ստացել է երրորդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի մասնակցուհի Մարիա Յարեմչուկը: Նրան նաեւ հանձնել են երաժշտական տեսահոլովակի նկարահանման սերտիֆիկատ «Մեգաֆոնից» եւ երգի ռոտացիա  «ՄՈՒԶ TV» հեռուստաալիքում:

Մրցույթի մյուս մասնաիցներն էլ չեն մնացել առանց պարգեների: Ռուսաստանը ներկայացնող «IOWA» խումբն ստացել է հատուկ մրցանակ  «Love radio»-ից:

Երրորդ մրցութային օրը Սուրեն Առուստամյանը կատարել էր Բրենդոն Սթոունի Next to you երգը: Հիշեցնենք, որ առաջին երկու մրցութային օրերի արդյունքներով նա 8-րդn էր:

Այս տարի մասնակցել են 14 երկրներից 16 կատարողներ: Մրցույթի շրջանակում ելույթ են ունեցել տասնյակ ռուս եւ արտասահմանյան աստղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ