News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ից ուժի մեջ է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված լրացումը, որը վերաբերում է խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար պետտուրքի վճարմանը: Ըստ այդմ, մինչեւ 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացող խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել եւ շարունակել գործունեությունը:

«Փաստինֆոն» հայտնում է, որ տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ տարեսկիզբը` լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:

Խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար 2012թ. վճարման ենթակա տուրքի չափը մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար կորոշվի «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված տարեկան պետտուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թ. ընթացքում հերթական պետտուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

«Պետական տուրքի մասին» օրենքով յուրաքանչյուր վայրում շահումով խաղեր կազմակերպելու համար սահմանված է տարեկան պետական տուրք` բազային տուրքի 5 հազարապատիկի (5 մլն դրամ), իսկ խաղատուն կազմակերպելու համար` բազային տուրքի 25 հազարապատիկի չափով (25 մլն դրամ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ