News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ancestry.com ամերիկյան ընկերության մասնագետները պարզել են, որ նախագահ Բարաք Օբաման կարող է ԱՄՆ-ում գրանցված սեւամորթ ստրուկների սերունդը լինել:

The New York Times-ը գրում է, որ 1640 թվականին աֆրիկացի Ջոն Պանչը փախել էր Մերիլենդ, որտեղ բռնվել եւ բանտարկվել էր: Պանչին ցմահ ստրկության էին դատապարտել: Պատմաբանները Պանչին ամերիկայում պաշտոնապես գրանցված առաջին սեւամորթ ստրուկն են համարում:

Հետազոտողները ենթադրում են, որ Պանչը երեխաներ է ունեցել ազատ սպիտակամորթ կնոջից, որից էլ ծագում է Բանչ գիծը` ամերիկյան նախագահի մոր նախնիները: Սակայն հետազոտողները հստակ ապացույցներ չունեն, որ Բանչերը ծագում են հենց  Ջոն Պանչից, գրում է  «lenta.ru»-ն:

Բարաք Օբամայի ծնողները սպիտակ ամերիկուհի Սթենլի Էնն Դանհեմը եւ սեւամորթ քենիացի Բարաք Հուսեյն Օբամա ավագն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ