News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Չինաստանի միջպետական համաձայնագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 28 ուսանողների այսօր հանձնել են կրթաթոշակներ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար:

Կրթաթոշակները հանձնել են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունը եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Ողջունելով եւ բարձր առաջադիմություն մաղթելով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի Չինաստանի կողմից հատկացվել են ամենաշատ քանակությամբ տեղեր, որը, ըստ նախարարի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու եւ չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության եւ ձգտման մասին:

Աշոտյանը նաեւ հավելել, որ այս տարի առաջին անգամ ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստան կայցելի  15 չինացի ուսանող: Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաեւ եւս մեկ հայ-չինական նախագծի մասին` մոտ ապագայում նախատեսվում է Երեւանում բացել միջազգային չափանիշներին համապատասխան չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ