News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 2012 թ. երկրորդ եռամսյակի միջին գներով 53 հազ. դրամ է, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նույն աղբյուրի համաձայն` պարենային զամբյուղը ամսական 30 հազ. դրամ է:

Նշենք, որ 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ նվազագույն սպառողական զամբյուղը նվազել է մոտ 2 հազ. դրամով, իսկ պարենային զամբյուղը` 1200 դրամով:

Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սննդդամթերքի հետեւյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով` 355 գրամ հացամթերք, 100 գրամ միս (տավար), 200 գրամ կաթ, 10 գրամ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական եւ բուսական յուղ, 25 գրամ պանիր, 250 գրամ կարտոֆիլ, 300 գրամ բանջարեղեն, 200 գրամ միրգ, 50 գրամ շաքար, կես ձու, 30 գ ձուկ, 10 գ մարգարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ