News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն շահագրգռված է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջխաղացմամբ, հուլիսի 30-ին Ստամբուլում կայացած կլոր սեղանի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են Սիրիային եւ Քրդական բանվորական կուսակցությանն առնչվող հարցեր:

 ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Գորդոնը նշել է, որ այլ հարցերի հետ մեկտեղ, թուրքական կողմի հետ հաճախ է քննարկվում Կովկասի իրավիճակի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:

Թուրքիայում մամուլի ազատության առնչությամբ լրագրողներից մեկն ասել է. «Ամեն անգամ Թուրքիայում մամուլի ազատության մասին հարց ծագելիս լսում ենք, որ պետքարտուղար Քլինթոնն ուշի ուշով հետեւում է  եւ որ այդ մասին խոսել է իր գործընկերների հետ: Իսկ ի՞նչ է նա խոսում: Հատկապես ինչպե՞ս է ԱՄՆ-ն անհանգստանում»: Ի պատասխան Գորդոնը նշել է. «Նա շատ ուշադիր հետեւում է, եւ ես կարծում եմ` Թուրքիա կատարած այցի ընթացքում նա բավական հստակ շոշափեց այդ հարցը: Նա հրապարակավ հայտարարեց, որ Թուրքիան, ինչպես եւ մնացած երկրները, չի կարող իր պարտականությունները կատարել տեղեկատվության ազատ հոսքի բացակայության պայմաններում եւ որ երկրներն ավելի ուժեղ են, երբ կա ազատ խոսքի հնարավորություն. հենց դրա վրա է հիմնված ԱՄՆ-ի համակարգը:  Նա հստակ խոսում է այդ մասին թուրք գործընկերների հետ անձնական հանդիպումների ընթացքում, եւ դա ԱՄՆ-ի վարչակազմի եւ ամերիկյան հանրության խորին համոզմունքն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news