News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն հայտնել է, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգապետարանում Վանի փոխնահանգապետը հանդիպում է անցկացրել Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի կազմակերպման մեջ պատասխանատու կառույցների ղեկավարների հետ՝ քննարկելով առաջիկա սեպտեմբերի 9-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացման հետ կապված խնդիրները։

Հանդիպման ժամանակ Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն հայտնել է, որ այս տարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 11։00-ին։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո 2010 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ առաջին պատարագը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ