Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանի մոտ բանակից զորացրվելուց անմիջապես հետո հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, ինչի համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ:

«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը տեսանյութ է պատրաստել այժմ Երևանի 8-րդ հիվանդանոցում գտնվող երիտասարդի վիճակի վերաբերյալ:

Թաթուլ Մխիթարյանի փրկության համար «Անելիք» բանկում բացվել են հաշվեհամարներ.

ՀՀ դրամի համար՝ 11804004459600

ԱՄՆ դոլարի համար՝ 11804004459601

Եվրոյի համար՝ 11804004459602

Թաթուլի հարազատների հեռախոսահամարն է՝ (+37491) 53-00-69:

«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնություն Հեռ. (+37455) 582678

Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան