News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 31-ին կայացել է երկրորդ խորհրդակցությունը՝ նվիրված ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության եւ սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառին առնչվող մի շարք կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատման եւ ընդլայման խնդիրներին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ համակարգի ՊՈԱԿ-ների ղեկավարներ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի եւ «Գեոռիսկ» ՓԲ գիտահետազոտական ընկերության (Գեոռիսկ) տնօրենները, Հայկական  սեյսմոլոգիայի եւ  Երկրի  ֆիզիկայի  ասոցիացիայի նախագահը, ինչպես նաեւ այլ առաջատար մասնագետներ:

Խորհրդակցությունն անցել է գործնական, բարեկամական մթնոլորտում: Ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության եւ հանդիպմանը ներկա վերոնշյալ կազմակերպությունների միջեւ:

Քննարկվել է կատարվելիք աշխատանքների թեմատիկ պլանը, որը կլրամշակվի եւ կընդունվի հաջորդ հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ