News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինական Kimdecent ընկերությունը ներկայացրել է  Droid Stick T4 համակարգիչը` սովորական USB-կրիչի չափերի: Այն համակարգիչների նոր դասի ներկայացուցիչ է, որն անվանվում է «միկրոհամակարգիչ», եւ տարբերվում է բավականին ժամանակակից բնորոշմամբ` հզորությամբ առաջ անցնելով նույնիսկ մի քանի պլանշետային համակարգիչներից: 

Փոքրիկ Kimdecent Droid Stick T4 համակարգիչն աշխատում է Google Android-ի ՕՀ-ի հետ`համապատասխանեցված նաեւ 4.0.4 Ice Cream Sandwich-ին: Նախատեսված է նաեւ այլ ՕՀ-երի տեղադրման հնարավորություն, որոնք ի վիճակի կլինեն աշխատելու  ARM- պրոցեսորների հետ, հայտնում է INFOX.ru-ն:

Kimdecent Droid Stick T4-ն ունի կենտրոնական  Allwinner A10 պրոցեսոր` ARM Cortex A8 հիմքով,  1,2 գհց հաճախականությամբ եւ Mali 4000 արագացուցիչով: Օպերատիվ հիշողությունը 1 գբ է, իսկ  ֆլեշ-մոդուլինը` 4 գբ: Այն օգտագործվում է նաեւ որպես ֆայլերի շտեմարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ