News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Լորուտ գյուղում հուլիսի 31-ին, 71-ամյա Հ. Ստեփանյանի իր տանը կախվելու միջոցով ինքնասպանության գործելու պատճառը ընտանիքի անդամներին հոգս չպատճառելն է: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Լորուտ գյուղի գյուղապետ Հրաչյա Սահակյանը:

Նրա փոխանցմամբ` 71-ամյա Հ. Ստեփանյանը երկար ժամանակ է, ինչ գամված էր անկողնուն, թեեւ երբեմն-երբեմն ձեռնափայտով կարողանում էր դուրս գալ տնից: Այս մասին  «Այդ կինն անկողնային հիվանդ էր, ուռուցք ուներ, մարմնի մի կողմը թուլացած էր»,-ասաց նա` շեշտելով, որ կնոջ` նման քայլի դիմելու մեջ ընտանիքը դժվար թե կապ ունենա: Գյուղապետի փոխանցմամբ, տանը ապրում էին ինքը, տղան, հարսը ու երեք թոռները: «Այս սեզոնին հարսն ու տղան սարում են լինում, թոռներն են տանը, չափահաս էրեխեք են»,- նշեց գյուղապետը: Հրաչյա Սահակյանի խոսքով`  կինն այդ քայլին է գնացել ընտանիքի անդամներին հոգս չպատճառելու համար: «Երեկ առավոտ 8-ի սահմաններում թոռները մտել են պատշգամբ ու տատին գտել կախված վիճակում»,- նշեց նա::

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզում Լորուտ գյուղում հուլիսի 31-ին, իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 71-ամյա Հ. Ստեփանյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ