News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչ Թուրքիան զբաղված է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու քննարկումներով, Թուրքիայի հարավ-արելքում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ռազմական թեւը՝ HPG (Ժողովրդի պաշտպանության ուժեր)-ն շարունակում է հուլիս 23-ից սկսած լայնածավալ գործողությունները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները հուլիսի 23-ին վերահսկողության տակ են վերցրել Շեմդինլի-Գերդիյա ավտոճանապարհը եւ շարունակում են գրոհել թուրքական անվտանգության ուժերի հենակետերի եւ զորամասերի դեմ։

Քուրդ զինյալները 10 օր տեւած բախումների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել մոտ 30 կմ ճանապարհ եւ հարակից շրջանները։ PKK-ի վերահսկողության տակ է անցել 2 տարի առաջ PKK-ի կողմից հարձակման ենթարկած Գեդիքթեթեի բարձունքը, որտեղ սպանվել էր 9 թուրք զինվորական։ Այդ հարձակումից հետո Գեդիքթեփե էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Թուրքիայի ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը, ով ներկայում գտնվում է բանտում։

PKK-ի ռազմական թեւի պատասխանատուներից Քեմալ Գարզանը հայտարարել է, թե PKK-ն նոր ռազմական տակտիկա է որդեգրել։ «Նախկինում եւս հաջող լայնածավալ գործողություններ էինք իրականացնում, սակայն մեկ երկու օր հետո վերադառնում էինք բազաներ։ Այսօր իրավիճակն այլ է։ Ինչ գնով էլ լինի, հետ քայլ չենք կատարելու»,-ասել էՔեմալ Գարզանը։

Radikal-ի թղթակից, քրդական հարցերով մասնագիտացած Ջեւթեդ Աշքըն անհանգստություն է հայտնել Շեմդինլիում սկսված բախումների հետ կապված՝ նշելով, որ Թուրքիայի փոխվարչապետի՝ «Շեմդինլիում ռազմական գործողությունները շարունակվում են» արտահայտությունը ցույց է տալիս, որ իրավիճակը լուրջ է։  

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ