News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Արագորեն չորացող Ուրմիա լճի խնդրի հարցում Իրանը կներգրավի նաեւ  Հայաստանի օգնությունը,  հաղորդում է  «Radiozamaneh»-ը:

Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով կազմակերպության ղեկավար Մոհամադ Ջավադ Մոհամադզադեն  օգոստոսի  1 –ին հայտարարել է, որ   Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են լճի մակարդակի անկման դեմ պայքարի հարցում:

Նա նշել է, որ շոգ եղանակը եւ տեղումների բացակայությունը հանգեցրել է  նրան, որ լճի մակարդակն իր պատմության մեջ նվազագույն մակարդակին է հասել:

Ավելի վաղ իրանական իշխանությունները հայտարարել էին Արաքս գետից ջրի փոխանցման մասին Իրանի եւ Ադրբեջանի սահմանային մասում: Սակայն Ադրբեջանը դեմ էր հանդես եկել:

Հայաստանն ու Իրանը վերջերս բնապահպանական ծրագրերի իրականացման համաձայնագիր էին ստորագրել:

Իրանում համոզված են, որ Ուրմիայի չորացումը «ազգային աղետ» կլինի, որը կարող է ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ նաեւ հարեւան երկրների վրա: Իրանի պաշտոնատար անձինք հայտնել են, որ 3000 քառ. կմ տարածք չորացել է եւ վերածվել աղի դաշտի:

Իրանցի բնապահպանները զգուշացնում են, որ առանց «ազգային մակարդակով արագ, լուրջ գործողությունների», կարող են աղային փոթորիկներ լինել, որոնք կհասնեն մինչեւ Թեհրանի նահանգ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news