News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պահանջում է միջազգային փորձաքննություն անցկացնել ադրբեջանական դասագրքերը, որտեղ հայատյացության խայտառակ քարոզ է տարվում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ արդեն պատրաստում է մի փաստաթուղթ, որը առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստում է ուղարկել  ԵԽԽՎ Մարդու հանձնակատարին: Նա փաստաթղթին կցում է բազմաթիվ պատճեններ` ադրբեջանական տարբեր դասագրքերից, որտեղ հայը ներկայացվում են որպես մարդասպան, ջարդարար, տարածաշրջանի ժողովուրդների թշնամի: «Այս դասագրքերով մեծացած սերունդը պետք է ընդամենը Ռամիլ Սաֆարովներ դառնան, այլ կերպ չեն կարող մեծանալ, որովհետեւ ահա այդպիսի հայատյացության խայտառակ քարոզ է տարվում դասագքրքերում: Ընդամենը, մեկ օրինակ բերեմ,  կենսաբանության դասագրքում 6-րդ դասարանի երեխային խնդիր է ուղղվում, օրինակ` երբ է հղի ադրբեջանուհու սրտի զարկերակը հասնում 160-170-ի, եւ 6-րդ դասարանի երեխան պետք է տա ճիշտ պատասխանը: Իսկ ճիշտ պատասխանը, ըստ դասագրքի, հետեւյալն է` երբ որ կինը Ղարաբաղի լեռներում փախչում է հայ ջարդարարներից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամի խոսքով` եթե ԵԽԽՎ-ում ընդունում ենք բանաձեւ եւ կոչ ենք անում անդամ երկրներին  ուշադիր լինել իրենց դպրոցական հանրակրթական ծրագրերը կազմելիս,ապա  այդ արտահայտություններ մերկապարանոց չպետք է լինեն: Նա  պահանջում է ադրբեջանական դասագրքերը  միջազգային փորձաքննություն անցկանել եւ վերաբերմունք արտահայտել: Իսկ եթե Նաիրա Զոհրաբյանի պատրաստած փաստաթուղթը դրական արձագանքներ ունենա, միջազգային փորձաքննությունն էլ տա դրական եզրակացություն, ապա Ադրբեջանին կպարտադրեն վերանայել հանրակրթական դասագրքերը:

Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կմեկնարկի հոկտեմբերի 1-5, օրակարգը պարզ չէ, այն պետք է  հաստատվի օգոստոսի վերջին: Դեռեւս ամռանը ԵԽԽՎ-ում քննարկվել է մի նախագիծ, որը կոչ էր անում ԵԽԽՎ անդամ երկրներին` շատ ուշադիր լինել դպրոցական դասագրքերը կազմելիս, որպեսզի դրանցում չլինեն ռասսիստական մոտեցումներ, այլ ժողովրդի, ազգերի դեմ վարկաբեկիչ ձեւակերպումներ, այլատյացության դրսեւորումներ, ինչը շատ կարեւոր է այդ անդամ երկրների երիտասարդ սերնդի դաստիրակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ