News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.06 %-ով կամ 0.25 կետով: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարը պահանջարկ է վայելել նույնիսկ 409.8 դրամով, սակայն չի բավարարվել:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 100 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար գնում են 408 կամ 409 դրամով, վաճառում 411 կամ 412 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն առավել հակված է ամրապնդվելու դոլարի նկատմամբ` Եվրոպայի կենտրոնական բանկի նիստին ընդառաջ: 1 եվրո/1.23 դոլար հարաբերակցությունն առայժմ առավել տարածվածն է: Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարն, ընդհակառակը, ամրապնդվում է ռուբլու նկատմամբ` 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 32.4563 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ