News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հեռախոսակապը եւ համացանցն անջատված չեն եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էկմաջյանը: Ըստ նրա` օգոստոսի 1-ին տեխնիկական վթար է եղել, որի հետեւանքով կապը տատանվել է, բայց  ոչ ավելին: 

«Օգոստոսի 2 -ին կապը վերականգնվել է: Ոչ մի հատուկ անջատում չի եղել», - ընդգծել է զրուցակիցը: Ինչ վերաբերում է երկրի ընդհանուր դրությանը, Էլմաջյանն ընդգծել է, որ դեռեւս ամեն ինչ անփոփոխ է մնում:

Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ օգոստոսի 2-ին հայտնել էին երկրում բջջային եւ քաղաքային կապի ընդհանուր անջատման մասին: Նշվում էր, որ Սիրիայում բացակայում է նաեւ համացանցը: «ՌԻԱ Նովոստիին» Սիրիայի պետական հեռախոսային եւ համացանցային կապի ընկերությունից հայտնել էին, որ համացանցն անջատված է ամբողջ երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ