News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում հավանություն տվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնելու առաջարկին:

Օրենքի նախագիծը մշակվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

Բացի այդ` օրենքը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի հանձնարարականների, Եվրախորհրդի կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի,  ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների եւ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Հատկանշական է, որ սույն օրենքով գենդերային անուղղակի խտրականության ձեւ է դիտարկվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով: Մեկ այլ հոդվածով` ԶԼՄ-երը պետք է աջակցեն գենդերային հավասարության առաջընթացին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ