News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացրած վճիռը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության  եւ ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար եւ անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:

Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին եւ իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը:

Լիահույս ենք,որ մարդու իրավունքների եւ ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում եւս»:

 

Տպել
Ամենաշատ
Partner news