News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Բաքվում ակնհայտորեն հասկանում են, որ ժամանակն աշխատում է Լեռնային Ղարաբաղի օգտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի սեւծովյան-կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով` իրավիճակի նման զրագացման պարագայում  ավելի շատ կաճի ռազմական գործիքի նշանակությունը:

«Հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի էին դարձել ոչ այսօր: Առանձնակի ակտիվությամբ կողմերի միջեւ փոխհրաձգություն է լինում արդեն  2-3 տարի: Լավատեսություն չեն ավելացնում նաեւ ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները,  որոնք զուգորդվում են միջազգային հանրությանն ուղղված բողոքով: Դիվանագիտական զենքը լրացնում է ռազմականը. դրանք երկուսն էլ Բաքվի միասնական ծրագրի բաղկացուցիչ են` հասնել Լեռնային Ղարաբաղի տարածքի վերադարձին»,-նշեց Պոպովը:

Միաժամանակ` փորձագետը նշեց, որ պատերազմն ու պատերազմի սպառնալիքը տարբեր բաներ են: «Երկու կողմերն էլ շատ լավ գիտակցում են այն կորուստների մեծությունը, որոնց կարող են հանգեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանի քաղաքական գործիչների, այդ թվում` Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, որոնք հիմար ինքնագոհության ոճի մեջ են, ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի տարր: Չնայած Ադրբեջանի ռազմական բյուջեի չափի մասին մշտական հայտարարություններին, ամեն ինչ չէ, որ բարենպաստ է Ադրբեջանի համար»,-հիշեցրեց փորձագետը` նկատելով, որ հակառակ դեպքում պատերազմը վաղուց արդեն կսկսվեր:

«Հավանական է, որ զուտ ռազմական, ռազմաքաղաքական իրաղություններն այնպիսին են, որ պատերազմը Ադրբեջանի ղեկավարության համար «թագավորի վերջին փաստարկն» է: Դրանով ավելի շատ ճնշում է գործադրվում միջազգային հանրության վրա: Միաժամանակ, հրադադարի ռեժիմի կանոնավոր եւ ավելացող խախտումներն ունեն իրենց տրամաբանությունը եւ պարունակում են քանակից որակի անցնելու ռիսկ»,-գտնում է զրուցակիցը: Փորաձագետը նաեւ չի բացառում իրավիճակի վատթարացման սցենարը:

«Հնարավոր է, որոշակի փուլում սահմանային բախումները դուրս գան վերահսկողությունից եւ նոր պատերազմի հանգեցնեն: Կա մեկ այլ սպառնալիք.  ղարաբաղյան հակամարտության հնարավոր կապը Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ:  Ադրբեջանի ղեկավարությունը որոշակի տատանումներից հետո ընտրել է իր տեղը ուժերի դասավորության մեջ: Իրանի դեմ ռազմական ներխուժման սպառնալիքի մեծացման պարագայում  կնկատվի նաեւ լարվածության աճ չճանաչված ԼՂՀ-ի սահմանի երկայնքով»,-եզրափակեց Էդուարդ Պոպովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news