News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԱրմենՏել»-ի սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին եւ երիտասարդներին ուղղված ծրագրերը: Այսօր համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետ ռեսուրսների կիրառումը կրթական զարգացմանն ուղղված բազմաթիվ նոր հնարավորություններ է տալիս, եւ մեր ընկերությունն ուրախ է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին ընձեռել ուսուցման այդ նոր հնարավորությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք ողջունում ենք «ԱրմենՏել»  ընկերության այս նախաձեռնությունը, եւ հուսով ենք, որ մեր կենտրոնի սաներն այս աջակցության շնորհիվ կարող են էլ ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի եւ նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», - նշել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

«Նագաշյան մանուկ ների տուն» երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 2012 թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո: Կենտրոնում ստեղծվել է համակարգչային լսարան, որը գործում է կենտրոնի սաների hամար, իսկ լեզվի կենտրոնը կգործի համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Ուսումնական ծրագրում հիմնականում ընդգրկված են անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուների խորացված ուսուցում, ինչպես նաեւ ծրագրավորման դասընթացներ` 13-15 տարեկան աղջիկների  համար: Այստեղ մասնագետները կօգնեն երեխաներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ