News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանը «Նոր ալիք 2012»-ում  ներկայացնող Սուրեն Առուստամյանը հերքեց Յուրմալայյում սիրային եռանկյունիներ ձեւավորելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Սուրեն Առուստամյանը լրջորեն հրապուրվել է մրցույթում Ուկրաինան ներկայացնող երգչուհի Մարիա Յարեմչուկով, եւ այս հարցում նա լուրջ մրցակից ունի` հանձին իտալացի երգիչ Կոստանցոյի, բայց Մարիան առայժմ որևէ մեկին նախապատվություն չի տալիս: 

«Մենք լավ ընկերներ ենք, ընկերական շատ լավ հաաբերությունների մեջ ենք, սիրային եռանկյունիներ չէր կարող լինել, առավել եւս՝ Իտալիայի ներկայացուցչի մասնակցությամբ»,- նշեց նա:

Իսկ նրա պրոդյուսեր Իրինա Վարդանյանն այս հարցի շուրջ ասաց, որ հեռուստատեսություններից մեկը մի սյուժե էր նկարահանել, որին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչն էլ հնարավոր է նման խոսակցությունների առիթ է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ