News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի հյուսիսարեւմտյան դարպասները` Բագրատաշեն Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի եւ ելքի համար կլինեն առավել դյուրին, օգոստոսի 2-ից այստեղ շահագործմանն է հանձնվել նոր սահմանային անցակետը:Սյս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը հին սահմանային անցակետը փոխարինել է նորով: Նախկին երկու` մուտքն ու ելքն ապահովող անցումներին եկել են փոխարինելու հինգը: Թեեւ Հայաստանի սահմանը հատելու համար նախատեսված է երեք մուտք` սակայն  սահմանապահ ջոկատի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի ղեկավարը ցանկացած պահի` կախված տրանսպորտային հոսքի ուժգնությունից կարող է օգտագործել սահնամային կետի հինգ անցումներից չորսը` կամ մուտքի, կամ ելքի համար:

Նորակառույց սահմանապահ անցակետն ապահովված է միջազգային չափանիշերին համապատասխան տեխնիակական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների ուղեւորներին առանց մեքենայից դուրս գալու հատել սահմանը: Բացի այդ, մեկ անցակետը միաժամանակ կարող է սպասարկել երկու տրանսպորտային միջոց:Այս ամենը  թույլ կտա  այսուհետ  խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ ուղեւորների հերթերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ