News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012թ անցած ամիսների ընթացքում արձանագրվել է 4 մայրական մահ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության  Մոր եւ  մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա փոխանցմամբ`  2010թ  Հայաստանում արձանագրվել է 3 մայրական մահ, իսկ 2011թ 4 մայրական մահ:

Ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ 2012թ. հունվար-հունիսին` 2011թ. հունվար-հունիսի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 5.1%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը,1000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 12.6‰` 2011թ. նույն ժամանակաշրջանի 12.7‰-ի դիմաց:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին 0-1 տարեկան 241 երեխա է մահացել, նախորդ տարի` 254:  Նախորդ տարիների պես` այս տարի եւս ավելի շատ մահանում են տղա երեխաները (135 տղա, 106` աղջիկ): Իսկ 0-4 տարեկան երեխաներից այս տարի մահացել էր 154 տղա եւ 122 աղջիկ` նախորդ տարվա 168-ի եւ 128-ի փոխարեն:

Նվազում է նկատվում  նաեւ մեռելածինների դեպքում, այս տարի հունվար-հունիսին 410 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարի` 447:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ