News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Գինեգործության անկումը 2012 թ. առաջին կիսամյակում հետեւանք է այդ ոլորտում ընթացող կառուցվածքային փոփոխությունների: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` ոլորտում սկսել են հիմնվել ավելի մրցունակ, որակյալ արտադրություններ: «Ծավալային առումով դա կարող է ժամանակավոր հետընթաց առաջացնել»,-ասաց Տ. Դավթյանը:

Նախարարը նշեց, որ թեեւ Հայաստանը գինեգործության լավ ավանդույթներ ունի, սակայն փաստն այն է, որ միջազգային շուկայում հայկական գինին այնքան էլ մրցունակ չէր: Գինու շուկան (ինչպես եւ տեքստիլը) աշխարհում աչքի է ընկնում շատ բարձր մրցակցությամբ, քանի որ աշխարհի համարյա բոլոր երկրներում այդ ոլորտները ներկայացված են: Այդ պատճառով շատ դժվար է այլ շուկաներում առաջխաղացում ունենալ, կամ մրցակցել ֆրանսիական, իտալական ու չիլիական գինիների հետ: Սակայն, ըստ Տ. Դավթյանի, ներկայում Հայաստանում կան ընկերություններ, որոնք ապահովում են եւ լավ որակ, եւ մրցունակություն ցանկացած շուկայում: «Արմենիան վայնը», Էդուարդո Էռնեկյանի «Կարաս» ապրանքանիշը, այլ գինիներ լուրջ պոտենցիալ ունեն միջազգային շուկաներում դիրքավորվելու: «Գինեգործների հետ քննարկել ենք հայկական գինիների բրենդ ստեղծելու գաղափարը (Wine of Armenia), կարծում եմ` մոտիկ ենք դրան: Եթե կարողանանք այդ բրենդը ճանաչելի դարձնել, ավելի հեշտ կմտնենք այլ շուկաներ»,-նշեց Տ. Դավթյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` Հայաստանում գինու արտադրությունը 2012 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ մեկ երրորդով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news