News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիլադելֆիայում այսօր` օգոստոսի 2-ին,  System of a Down-ի համերգին Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը` ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Այս մասին հայտնեց Թեղուտի պաշտպանության խումբը: «Թող ողջ աշխարհը իմանա, որ Թեղուտը հանք չի դառնա», -ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, շուտով Թանկյանը հանդես կգա տեսահաղորդագրությամբ` ի պաշտպանություն Թեղուտի:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սերժ Թանկյանը ուղերձ էր հղել, որում ասվում էր. «Վայրի բնության եւ շրջակա միջավայրի ավերումն այլեւս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատեւման եւ ամեն ինչի ավերման միջեւ: Հիմնվելով մեր պատմական անցյալի եւ ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի եւ էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարեւոր են:  Վայրի բնության ավերումը եւ դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ եւ պետություն»,- նշված էր Սերժ Թանկյանի ուղերձում:

Մեկ տարի առաջ նա Հայաստան կատարած այցելության ժամանակ այցելել էր Լոռի, եղել Թեղուտի անտառում եւ իր պաշտոնական կայքէջում գրել տպավորությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ